Ներքին 1 տարի առաջ - 12:33 31-07-2025

ՀՀ-ի տարանցման պոտեցիալը կմեծանա, եթե Իրանը միանա տարանցնան միասնական համակարգին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի կամ կողմերի մաքսային տարանցնան միասնական համակարգի մասին համաձայնագրին հավանություն տալու հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում, և այն, ըստ Էդուարդ Հակոբյանի, ներկայացվում է զեկուցման օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու ընթացակարգերի ապահովան համար:

«Սրանով մեծանում է միության տարանցման պոտենցիալը և միության անդամների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցման պոտեցիալը: Բայց տարանցման պոտենցիալը ՀՀ-ի դեպքում կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, տվյալ դեպքում՝ Իրանը, միանան այս համակարգին. դա հնարավորություն կտա մաքսային ընթացակարգերը միասնականացնել, և մեկ անգամ Իրանում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա կճանաչվի ԵԱՏՄ համակարգում: Միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողներն այլևս երկու անգամ նույն պրոցեսներով անցնելու կարիք չեն ունենա, և սրանով առևտրի դյուրինացում կլինի ինչպես ԵԱՏՄ ամբողջ մասշտաբով արտաքին առևտրով զբաղվողների, այդպես էլ ՀՀ արտաքին առևտրով զբաղվողների համար»,- ասաց Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում