Առաջին կին քաղաքապետի ամուսնուն քննչական են կանչել, ՀԷՑ-ում թեժ է. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության: Իսկ ինչ են փորձել պարզել քննիչները: Բանն այն է, որ նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանում մարտի 22-ին սպանություն էր կատարվել, եւ տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը անհետացել էր։ Իրավապահները փորձել էին հասկանալ՝ որտեղ է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել էին, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացվել է: Այժմ Գասպարյանի ամուսնուն կանչել են ու վկայի կարգավիճակով հարցաքննել, որպեսզի պարզեն նրա առնչությունը կատարվածի վերաբերյալ: Սպանությունից անցել է 4 ամիս, եւ ենթադրյալ սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները դեռ փնտրում են: Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հրաժարականից հետո արդեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը հայտնվեցին մեղադրյալի աթոռին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում»։

Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից: Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա