Ովքեր են ՔՊ վարչության թեկնածուները, Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ․ Մամուլ

Ովքեր են ՔՊ վարչության ընտրությունների թեկնածուները, Ռոմանոսը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել․ Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. հուլիսի 2-ին տեղեկացրել էինք, որ 42 ՔՊ-ական ինքնառաջադրվել է վարչության անդամ դառնալու համար:
Եվ այսպես, ՔՊ վարչության անդամ դառնալու հայտ է ներկայացրել.
1. Նիկոլ Փաշինյանը
2. Տիգրան Ավինյանը
3. Արմեն Փամբուխչյանը
4. Ալեն Սիմոնյանը
5. Սուրեն Պապիկյանը
6. Անահիտ Ավանեսյանը
7. Դավիթ Խուդաթյանը
8. Գեւորգ Պապոյանը
9. Վահե Հովհաննիսյանը
10. Արայիկ Հարությունյանը
11. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը
12. Ռոմանոս Պետրոսյանը
13. ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը
14. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը
15. ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը
16. Հայկ Կոնջորյանը,
17. Արթուր Հովհաննիսյանը
18. Վահագն Ալեքսանյանը
19. Հայկ Սարգսյանը
20. Արսեն Թորոսյանը
21. Հասմիկ Հակոբյանը
22. Ալխաս Ղազարյանը
23. Արուսյակ Ջուլհակյանը
24. Արեն Մկրտչյանը
25. Սոնա Ղազարյանը
26. Կարեն Սարուխանյանը
27. Հերիքնազ Տիգրանյանը
28. Տաթեւիկ Գասպարյանը
29. Արմեն Խաչատրյանը
30. Արուսյակ Մանավազյանը
31. Վաղարշակ Հակոբյանը
32. ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
33. ՔՊ-ական Նելլի Բավեյանը
34. Նարեկ Մարտիրոսյանը
35. Կառլեն Մկրտչյանը
36. Լուսինե Սարգսյանը
37. Արման Սմբատյանը
38. Քրիստինե Վարդանյանը
39. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է
40. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
41. Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը
42. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, եւ ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից: Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջեւ Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում:

Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս եւս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև