copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:44 29-07-2025

Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին. իրանցի պաշտոնյա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա:

Այս մասին գրում է Sepah Pasdaran-ի տելեգրամյան ալիքը։

«Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստական գործունեություն և նեոօսմանյան հավակնություններ տարածաշրջանում։ Այդ հարցում Հայաստանի կառավարության և մեր դիրքորոշումը համընկնում է»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ալիքը։