Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 22:13 29-07-2025

Այսօրվանից 10 օր հետո. Թրամփը նոր ժամկետ է սահմանել Պուտինի համար

Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է 10 օրվա ընթացքում համաձայնության գալ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հակառակ դեպքում կսահմանի մաքսատուրքեր:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

«Այսօրվանից 10 օր հետո»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, թե ինչպես է կրճատելու վերոնշյալ համաձայնությունների հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը։

«Այս դեպքում մենք կսահմանենք մաքսատուրքեր։ Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա»,- հավելել է Թրամփը։
Թրամփի խոսքով, ռուսական կողմը «հավանաբար ցանկանում է շարունակել պատերազմը»։