Ներքին 1 տարի առաջ - 21:12 29-07-2025

Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցը լուծարվել է, մարզիչները հերթով ազատման դիմումներ են գրել

Oragir.News-ի տեղեկություններով` «Հայաստան մարզական» ՀԿ-ի ենթակայության տակ գտնվող Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցի մարզիչները հերթով ազատման դիմումներ են գրել։

Oragir.News-ը զրուցել է բռնցքամարտի դպրոցի մարզիչներից մեկի հետ, ում խնդրանքով անուն-ազգանունը չենք հրապարակում։

«Մեր մարզադպրոցին «Հայաստան մարզական» ՀԿ-ն էր ֆինանսավորում, հիմա դադարել է ֆինանսավորել, և մարզիչները դուրս են եկել աշխատանքից, նրանցից մեկն էլ ես եմ։ Բացառապես ֆինանսավորումն է եղել պատճառը, մարդիկ առանց փողի ինչքա՞ն կարող են աշխատել»,- ասում է մարզիչը։

Բռնցքամարտի դպրոցի մարզիչի խոսքով` 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, պատճառաբանել են, որ հաշիվների վրա կալանք կա. «2024 թ. տարեսկզբին մեզ հետ պայմանագիր կապեցին 3 ամսով, հետո պայմանագիրը չերկարացրին։ Մեզ ասացին՝ 2 ամիս ձեր հաշվից արձակուրդ գրեք, բայց դե էդ ամբողջ ժամանակահատվածում մենք աշխատել ենք և էդ գումարները չենք ստացել։ 3 ամսվա աշխատավարձ չենք ստացել, որովհետև մեր ՀԿ-ի հաշիվներին կալանք է դրված»։

Աշխատանքից դուրս եկած մարզիչներից ոմանք դրսում են, ոմանք ուրիշ տեղ են աշխատում։ Խոսքը 7 մարզիչների մասին է։

Շենքում, որտեղ իրականացվել են մարզումները, անգամ տարրական պայմաններ չեն եղել:

«Անցած տարվա ջեռուցման համար իմ ընկերներին եմ դիմել, անհատների ենք գտել, որ մեր մարզադպրոցը խնդիր ունի, օգնության կարիք ունենք։ Մարզադպրոցը կուտակված ջեռուցման պարտքեր ունի, և մինչև չվճարեցինք այդ պարտքերը, չէինք կարող ջեռուցել»,- նշեց նա։

Բռնցքամարտի մարզադպրոցի մարզիչը պնդում է, որ մարզիչները ինքնակամ են աշխատանքից ազատվել, իսկ մարզադպրոցի հետագա ճակատագրի հարցով դիմել են Գյումրիի քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում