Մամուլ 1 տարի առաջ - 09:10 29-07-2025

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որը Մարտի 1-ին հրահրել է, որ տրոլեյբուսներ վառեն, խանութներ թալանեն, որը կազմակերպել է մեծ բախումներ, ինչի հետևանքով զոհեր են եղել, ու թողել փախել է, հիմա էլ ասում է՝ գնում եմ Վեհարանը գրավեմ, Կաթողիկոսին հեռացնեմ», -ասում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանը հայ ազգի ամենամեծ թշնամին է, թիվ մեկ թշնամին է, ավելի վտանգավոր է, քան Թուրքիան ու Ադրբեջանը:

Փաշինյանն ասում է, թե դա անելու է ոչ թե որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի: «Ես էլ եմ ՀՀ քաղաքացի, ես էլ, ուրեմն, կարող եմ ասել, գնում եմ վարչապետի նստավայրը գրոհեմ, Նիկոլին այնտեղից դուրս շպրտեմ: Ու, այո, մտնելու ենք և դուրս շպրտենք,-նշում է Կարապետյանն ու հավելում,-թող մի երկու քրեական վարույթ էլ նախաձեռնի ու գնա սառը ցնցուղ ընդունի»:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում, նա ցանկանում է բախումներ կազմակերպել. «Մենք հիմա քաղաքացիական պատերազմի շեմին ենք, որը չափազանց ծանր է լինելու Հայաստանի համար: Ու դրան դրդում է Հայաստանի այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եթե ընդդիմադիր գործիչները կալանավորվում են հենց միայն կարծիք հայտնելու համար, եթե ցանկանում է զավթել Եկեղեցին, եթե փակում է իշխանությունը փոխելու օրինական բոլոր ճանապարհները, ապա այդ իշխանությանը գցելու միայն մեկ ձև է մնում, այն է՝ ժողովրդի կոշտ ապստամբությունը: Ու դա թելադրում են հենց իշխանությունները»:

Կարապետյանի խոսքերով, հայ ժողովուրդը, սակայն, երբեք չի հանձնվել: «Մենք էլ մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու չենք հանձնվելու երբեք, ու հաղթելու ենք: Նիկոլն ապագա չունի, նա պետք է հեռացվի ու հեռացվելու է»,-ամփոփում է Արշակ Կարապետյանը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան