Արտաքին 10 ամիս առաջ - 23:18 28-07-2025

Պաղեստինը համաձայնել է միջազգային ուժերի տեղակայմանը Գազայում

Պաղեստինի ազգային վարչակազմը դեմ չէ Գազայի հատվածում տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու և այնտեղ անվտանգությունն ապահովելու համար։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։

«ՀԱՄԱՍԸ պետք է դադարեցնի Գազայի նկատմամբ իր վերահսկողությունը և զենքերը հանձնի Պաղեստինի ազգային վարչակազմին։ Մենք պատրաստ ենք կոչ անել Պաղեստինի պետության հետ համակարգված կերպով տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից լիազորված առաքելության շրջանակներում՝ մեր ժողովրդին պաշտպանելու, բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մուստաֆան ընդգծել է, որ այդ ուժերը չեն փոխարինի պաղեստինյան անվտանգության ուժերին։

Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է համատեղ աշխատանք՝ Գազայի հատվածը Հորդանան գետի Արևմտյան ափին վերամիավորելու համար՝ «առանց օկուպացիայի, բռնի տեղահանման կամ անեքսիայի»։

«Մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին վերակառուցենք Գազան, որտեղ Պաղեստինն ու Իսրայելը կապրեն կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ՝ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է Մուստաֆան։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ

Ձեզ գուցե հետաքրքրի