Արտաքին 11 ամիս առաջ - 20:04 28-07-2025

Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը

Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։

«Հաջողվեց բացահայտել և չեզոքացնել ռեժիմի (նկատի ունի Իսրայելը - ՏԱՍՍ) ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմից առաջ ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը»,- նշվում է փաստաթղթում։

Իրանի հետախուզության ծառայողները նաև կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ՝ հունիսին։

«Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը»,- նշել են գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը