Ներքին 1 տարի առաջ - 16:50 28-07-2025

Եթե հաշվի առնենք՝ ովքեր են դասագրքի հեղինակները, պետք է կասկածի տակ դնել, որ ազգային արժեքներին անդրադարձ կա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից ու տեղեկացրել, որ սեպտեմբերից դպրոցներում կդասավանդեն այդ դասագրքերով։

Արդյոք դասագրքում պատմական իրադարձություններն օբյեկտի՞վ են, անկողմնակալ ներկայացվա՞ծ են, և որքանո՞վ է հայանպաստ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերափոխելը։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Oragir.News-ի հարցին, թե ծանո՞թ է դասագրքի բովադակությանը, և եթե այո՝ ի՞նչ կարծիք ունի, ասաց, որ նախարարի հրապարակած նախաբանն ինքը հավանել է․

«Հեղինակների կողմից գրվածը հավանեցի ու ինձ շատ հետաքրքիր է, թե այդ դասագրքում ինչպե՞ս է ներկայացված 1999-ի հոկտեմբերի 27-ին մեր պետության գլխատման փաստը»։

Նա նշեց, որ ծանոթ չէ դասագրքին, ուստիև՝ գնահատել կամ կարծիք հայտնել չի կարող։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նույնպես ծանոթ չէ դասագրքի բովանդակությանը․ «Գիրքը դեռ չի տպագրվել։ Ծանոթ չեմ։ Ես մասնագիտությամբ պատմաբան չեմ։ Պատմաբանների հետ խոսեք, երբ տպագրվի»,- խորհուրդ տվեց նա։

Կրթության ոլորտի մեկ այլ փորձագետ՝ Ատոմ Մխիթարյանը, թեպետ դասագրքի բովանդակությանը նույնպես ծանոթ չէր, բայց չխուսափեց կարծիք հայտնել․

«Պետք է նախևառաջ ծանոթանալ բովանդակությանը, որին կարծես թե ոչ ոք դեռ ծանոթ չէ։ Երևի միայն նախարարն ունի այդ գիրքը և առաջին էջը ոգևորել է իրեն։ Բովանդակությանը պետք է ծանոթանալ և հասկանալ՝ արդյոք էական ազդեցություն ունեցե՞լ է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխելու նախաձեռնությունը»,- ասաց փորձագետը և հավելեց․

«Առաջին հայացքից, իհարկե, եթե հաշվի ենք առնում, թե ովքեր են այդ չափորոշիչների մշակողները և ովքեր են դասագրքի հեղինակները, պետք է կասկածի տակ դնել, որ այնտեղ ազգային արժեքներին անդրադարձ պիտի լինի, կամ «Իրական Հայաստանից» դուրս որևէ բան պիտի լինի։ Բայց, ամեն դեպքում, եկեք՝ չշտապենք, և սպասենք դասագրքի բովանդակությանը, որից հետո կկարողանանք կարծիք հայտնել»։

Պարոն Մխիթարյանին հուսադրում է այն, որ մենք ունենք շատ հայրենասեր պատմության ուսուցիչներ, և ի պատիվ նրանց, դպրոցներում առարկան շարունակում են անցնել «Հայոց պատմություն» դասագրքերով։

«Էնպես չէ, որ պատմության ուսուցիչները միանշանակորեն ընդունում են այն դասագրքերը, որոնք իրենց պարտադրվում են։ Նրանք ունեն իրենց սիրած դասագրքերը, իրեց հին մեթոդները, որոնցով դասավանդում են։ Իհարկե, լինում են ժամանակներ, երբ ստուգողներ են գալիս, և միայն այդ ժամանակ օգտագործում են պարտադրված դասագրքերը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը