Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:58 25-07-2025

Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար

Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար
Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ անցկացվող Sevan Agritech Summit-ի շրջանակում
Ակբա Ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման, թվայնացման և աջակցման հնարավորությունները՝ շեշտադրելով նաև, թե ինչպես է հնարավոր գյուղատնտեսությունը դարձնել գրավիչ ոլորտ երիտասարդների համար։

Գաղափարից մինչև բիզնես ճանապարհին Ակբա Ֆեդերացիան դարձել է ավելի քան 80 ստարտափի գործընկեր և խորհրդատու։ Վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ շուրջ 600 ֆերմերային տնտեսությունների համար։

«Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման համար աշխատում ենք մի շարք ուղղություններ։ Ամենաառանցքային ուղղություններից մեկը կրթությունն է՝ հատկապես երիտասարդ ֆերմերային տնտեսությունների շրջանում, երկորդը՝ աշխատանքն է ստարտափների հետ, որտեղ ևս շատ երիտասարդներ ունենք, և երրորդը՝ իննովացիաների տարածումը, որոնք չեն պահանջում մեծ ու խոշոր ներդրումներ։

Կարևորագույն բաղադրիչը, որին ուշադրություն ենք դարձնում, ֆինանսական գրագիտության բարձրացումն է, որը մենք իրականացնում ենք համապատասխան դասընթացների կազմակերպմամբ»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

Ակբա Ֆեդերացիան իր գործունեությամբ խթանում է նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների համաչափ զարգացումը՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ գյուղաբնակները կտեսնեն իրենց ապագան՝ ապրելով, աշխատելով և ստեղծագործելով հենց իրենց համայնքներում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի
ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին