Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:27 25-07-2025

Մանրամասներ՝ Լոռու մարզը ցնցած դեպքի մասին. մարզի քրեական ոստիկանությունը փորձում է դափնիներն իրենով անել. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկույթուններով` օրեր առաջ Վանաձոր քաղաքում «Էվոկա բանկ»-ից ավազակային հարձակման փորձ կատարելու եղանակով 80 մլն ՌԴ ռուբլի հափշտակելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգացործությունը բացահայտվել է նշված բանկի աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների շնորհիվ և վերջիններիս կատարած աշխատանքի արդյունքում է, որ կասկածյալը ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Հուլիսի 15-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, «Էվոկա բանկ»-ի Վանաձոր մասնաճյուղ է մտնում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա մի տղամարդ, ով բարձրանում է երկրորդ հարկ, ներս է մտնում տարածք, որտեղ նա չպետք է կարողանար մտնել (հավանաբար այստեղ էլ բանկի աշխատակիցների անփութությունն է եղել պատճառը), ապա այդ տղամարդը այնտեղից հափշտակում է ինկասացիայի համար նախատեսված ու օգտագործվող կապարակնքված հատուկ պարկը, որի մեջ է լինում 80 միլիոն ՌԴ ռուբլի։

Բանկի մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը մեկ այլ հաճախորդի հետ ճիշտ կողմնորոշվելով հետապնդում են այդ տղամարդուն, ով, դուրս գալով բանկի մասնաճյուղից, հասնում է Գրիգոր Լուսավորիչ փողոց և փորձում է նստել իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, սակայն բանկի անվտանգության աշխտակիցն ու հաճախորդ քաղաքացին հասնում են նրան, որտեղ էլ սկսվում է քաշքշոց, որի ընթացքում էլ բանկը թալանողը իր մոտ եղած արցունքաբեր գազը փչում է նրանց վրա, սակայն բանկի անվտանագության աշխատակիցն ու քաղաքացին, վտանգելով իրենց կյանքը, հաջողացնում են ստահակից խլել պարկը, իսկ ազակային փորձ կատարողը իր մեքենայով դիմում է փախուստի։

Արդեն տեղեկությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին ու մինչև Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, կփորձեին ոչ թե օպերատիվ ճանապարհներով, այլ հույսները դնելով տեսախցիկների վրա, դուրս գալ հետքի վրա, «Էվոկա բանկ»-ի Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզում են կասկածյալի ինքնությունը ու տանում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հուլիսի 23-ին կասկածյալը ինքնակամ ներկայանում է իրավապահներին։

Քննիչի որոշմամբ նախ ձերբակալվում է, իսկ արդեն հուլիսի 24-ին քննիչը միջնորդություն է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում տա կասկածյալին։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրում տնային կալանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի խուզարկությամբ հայտնաբերվել է նրա կողմից օգտագործած արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն միանշանակ է, որ հանցագործությունը բացահայտվել է «Էվոկա բանկ»-ի անվտանգության աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից, մինչդեռ Լոռու մարզային քրեական վարչությունը՝ վարչության պետ Ա․ Ոսկանյանի գլխավորությամբ, փորձում է հանրությանը մոլորեցնել, իբրև թե իրենք են բացահայտել դեպքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան