Մամուլ 11 ամիս առաջ - 08:51 24-07-2025

Իսկ արբիտրաժային ինստիտուտի մոտ հանրահավաք չի լինելո՞ւ. ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժի որոշումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Փաստացի, քաղաքական դրդապատճառներով ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը խլելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը:

Նշյալ որոշումից հետո կառավարությունը որոշեց «կռուտիտ» լինել և մասնավորաբար հայտարարեց, թե «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»:

Դեռևս օրինագծերի քննարկման ժամանակ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ի սկզբանե ակնհայտ է, որ իշխանությունները ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»:

Մելոյանը նշել էր, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու: Մելոյանը նշել էր, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:

«Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ նման որոշումն, իհարկե, սպասելի էր, քանի որ գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Ինչ վերաբերում է որոշման կատարմանը, ապա, Սարգսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը տրամադրված չէ նահանջելու, բայց ոչ թե ուղղակի չեն կատարելու որոշումը, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու: «Ենթադրում եմ, որ որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտ կստեղծեն, որն, իհարկե, կվնասի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին, ընդհուպ կարող է առաջացնել տարբեր երկրների կողմից տարբեր տեսակ սանկցիաների կիրառում»։

Նշենք, որ երեկ հանրության գերակշիռ մասը բավական ոգևորված էր այս որոշումից, իսկ շատ օգտատերեր հեգնում էին, թե Փաշինյանը դեռ չի՞ հայտարարել Ստոկհոլմում հանրահավաք անելու մասին, կամ՝ որոշում ընդունողները դեռ չեն որակվե՞լ որպես «վնգստացող» և այլն...

Հ.Գ. - Ի դեպ, հավելենք, որ երեկ նաև հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար, «քանի որ ազատման հրամանն ապօրինի է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից