Արտաքին 1 տարի առաջ - 21:44 23-07-2025

Իրանը հայտնել է Օմանի ծոց ամերիկյան ականակրի մտնելու փորձը կանխելու մասին

Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հուլիսի 23-ին խստորեն նախազգուշացրել է Օմանի ծոցում գտնվող և իրանական տարածքային ջրերին մոտենալու փորձ կատարած ամերիկյան ականակրին՝ ստիպելով վերջինիս անձնակազմին փոխել ուղղությունը։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ USS Fitzgerald (DDG-62) ականակիրը նկատվել է Իրանի տարածքային ջրերի ուղղությամբ շարժվելիս։ Դրան անմիջապես արձագանքել է Իրանի ռազմածովային ուժերի երրորդ ռազմածովային շրջանի օդային ստորաբաժանումը։ Իրանական ռազմական ուղղաթիռն անցնելով ամերիկյան նավի վրայով՝ դրա անձնակազմից պահանջել է փոխել երթուղին:

Իրանական ռազմական աղբյուրների հաղորդմամբ՝ ամերիկյան ականակիրը սպառնացել է կրակ բացել ուղղաթիռի ուղղությամբ, սակայն իրանցի օդաչուն կրկնել է հնչեցրած պահանջը:


Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմանավը կրկնել է կրակելու սպառնալիքը, իրավիճակին միջամտել է Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատարությունը՝ հայտարարելով, որ ուղղաթիռը գտնվում է ՀՕՊ ստորաբաժանումների պաշտպանության ներքո, և ամերիկյան նավին հրամայել է շարժվել դեպի հարավ։ Ի վերջո, ամերիկյան ռազմանավը լքել է Իրանի ջրային տարածքը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը