Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:03 23-07-2025

Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը։

Գրոհողներին կարելի է բաժանել երկու խմբի:

Խումբ Ա

Այն, որ մի զանգված տարվելու է Էջմիածին ադմինիստրատիվ լծակների շնորհիվ, պարզ է: Նման զանգված կար և՛ հիտլերյան Գերմանիայում, և՛ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում, և՛ Ստալինի ժամանակաշրջանում:

Այդ մարդկանց շարժառիթները պարզ են, կամ աշխատանք են կորցնելու, կամ կոմպրամատներ կան նրանց վրա, կամ էլ ուղղակի համարում են, որ իրենք փոքր մարդ են ու հրաման են կատարում:

Յուրաքանչյուրի կյանքում գալիս է ժամանակ, երբ պետք է իր համար որոշում կայացնի՝ մնում է մարդ, ու դրա համար պետք է քայլ կատարի ու գին վճարի, կամ կորցնում է դեմքը, եթե այն ունի:

Նշյալ խմբում գտնվող մարդիկ արդեն իսկ կորցրել են դեմքը: Քչերը կգտնվեն, որոնք պատրաստ են այնուամենայնիվ մարդ մնալ և դրա համար գին վճարել:

Այս խմբում ամեն ինչ պարզ է ու հասկանալի:

Խումբ Բ

Երկրորդ խմբում մարդիկ են, որոնք ինքնաբուխ են գնալու Էջմիածին: Ժամանակին Գերմանիայում, Օսմանյան Թուրքիայում, ստալինյան կայսրությունում կար գաղափարախոսություն և որոշ մարդիկ անկեղծորեն էին պրոպագանդայի ազդեցությաքն տակ հայտնվել և հավատում էին, որ հայերը, հրեաները երկրի թշնամիներն են, կամ իրենց հարևանն ու մանկության ընկերը ներքին թշնամի է, կամ թշնամի երկրի լրտես: Ինչ-որ տեղ նրանց կարելի է հասկանալ, ոչ բոլորն ունեն անալիտիկ ու քննադատական մտածողություն:

Սակայն, մեր դեպքում, գնալ Էջմիածին, քանդել հազարամյա եկեղեցին, որը Սփյուռքի ողնաշարն է, հանուն կուսակրոների կուսության անաղարտության, հերթական անգամ հավատալ Արցախն, Հայաստանի տարածի մի մասն զոհաբերած ու արդեն Սյունիքը զոհաբերման պատրաստ խելագարի ետևից, դա արդեն լրջագույն սոցիալական խնդիր է: Որևէ գաղափարախոսություն, բացի Հայաստանի կործանումն, իշխող խունտան չունի:

Փաստորեն մեր սոցիումի մի հատվածի կոգնիտիվ ապարատն ու արժեքային համակարգը լրջագույն խափանման վիճակում է:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը