Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 19:35 23-07-2025

Երևանի և Թբիլիսիի շուկաները․ որտեղ են ապրանքներն ավելի մատչելի

Շրջայց՝ Վրաստանի և Երևանի շուկաներով․ որ երկրի շուկայի գներն են առավել մատչելի

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության մայիսի 2-ին հրապարակված տվյալների համաձայն՝ 2025 թվականի ապրիլին տարեկան գնաճը կազմել է 3.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ սպառողական գները աճել են 0.2%-ով։ Հիմնական սննդամթերքի ոլորտում աճը կազմել է 7%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների ոլորտում՝ 6.1% աճ։ Զբոսաշրջային սեզոնին ռեստորաններում և հյուրանոցներում գների 6.2% աճ է գրանցվել։ Ինչ վերաբերում է ամսական գնաճին, գնագոյացման վրա հիմնական ազդեցությունը ունեցել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 0.4%-ով փոփոխությունը։

Ազգային վիճակագրական ծառայությունը նշում է, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գները բարձրացել են հետևյալ ենթախմբերում՝ մրգեր և խաղող (5.2%), հաց և հացաբուլկեղեն (2.2%), սուրճ, թեյ և կակաո (1.9%), ձուկ (1.5%), յուղ և ճարպ (1.5%), միս և մսամթերք (0.2%), շաքար, մուրաբա և այլ քաղցրավենիք (0.2%)։ Միաժամանակ, գները նվազել են հետևյալ ենթախմբերի համար՝ բանջարեղեն և մրգեր (-2.1%), կաթ, պանիր և ձու (-1.5%), հանքային և աղբյուրի ջուր, գազավորված ըմպելիքներ և բնական հյութեր (-1.2%)։

Նշենք, որ Թբիլիսիի տարբեր թաղամասերում ապրանքների գները կարող են կտրուկ տարբերվել։ Բնակելի թաղամասերում ապրանքների գները ցածր են, քան կենտրոնական և հեղինակավոր թաղամասերում։ Նաև, «Օրի Նաբիջի» (թարգմանաբար՝ «Երկու քայլ») տեսակի առևտրի ցանցերում ապրանքների գները նույնն են, «Սպար» սուպերմարկետների ցանցերում նույն ապրանքների գները կարող են տարբերվել 20 տոկոսով, դրանք շատ ավելի բարձր են։

Միևնույն ժամանակ, եթե քաղաքացիները ապրանքներ են գնում շուկաներում, նույն ապրանքների գինը կարող է մեկուկես անգամ ցածր լինել։ Ավելին, ինչպես մեր տեսանյութում նշում է շուկայում պանիր վաճառող կինը, իր ապրանքի գինը փոխվում է կախված եղանակից։ Այսինքն՝ պանիրն ավելի թանկ է ձմռանը, քանի որ տարվա այս եղանակին կովերին խոտ են կերակրում։

Նաև կնշենք, որ չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ ապրանքների գները ամենացածրը չեն, քաղաքացիները հարմարվել են խանութներում ակցիաների ժամանակ երկրորդական ապրանքներ գնելուն, երբ կուտակային միավորների համակարգի շնորհիվ գները հանկարծակի իջնում են 50-70 տոկոսով, և դա միշտ չէ, որ կապված է ապրանքների պիտանելիության ժամկետի մոտենալու հետ։ Ամփոփելով՝ նշենք, որ 2 հոգուց բաղկացած ընտանիքը, որն օգտվում է նվազագույն գներով ապրանքներ գնելու բոլոր հնարավորություններից, կարող է ապրել ամսական 600 դոլարով (կոմունալ, տրանսպորտի և այլ ծախսերը չեն ներառվում)։

Oragir.News-ի երևանյան թղթակիցն էլ այսօր՝ հուլիսի 23-ին, շրջել է Կոմիտասի շուկայով և համեմատակններ անցկացրել ապրանքերի գների միջև։ Նշենք, որ գնային տատանումները այնքան էլ շատ չէին։ Շրջայցի ընթացքում Կոմիտասի շուկայի վաճառողներից մեկն էլ մեզ ներկայացրեց ընկույզի մուրաբայի բաղադրատոմսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան