Արտաքին 11 ամիս առաջ - 18:22 22-07-2025

«Զանգեզուրի միջանցքի» իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ իրանցի պաշտոնյա

Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։

Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։

Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և անիրատեսական հայտարարություններ, սակայն նման նախագծերը չեն կարող անցնել իրականացման փուլ՝ առանց շահագրգիռ կողմերի, հատկապես Իրանի հետ համաձայնեցման։

Սպառնալիքների և ճնշման լեզուն չի կարող ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը։ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ձգտեն համատեղ շահերի՝ Իրանի մասնակցությամբ։

Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի անվտանգությունը երաշխավորելու ունակ միակ երկիրը Իրանն է։

Մենք մտադիր չենք կողմնակի հարցեր առաջ քաշել, սակայն շեշտում ենք՝ տարածաշրջանում ոչ մի տարանցիկ երթուղի, ներառյալ Զանգեզուրի միջանցքը, չի կարող իրականացվել և կայուն լինել՝ առանց Իրանի զգայուն ու կարևոր շահերը հաշվի առնելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից