Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել։ Այժմ այն կազմում է 13 տոկոս, մինչդեռ նույն կազմակերպության կողմից 2024-ի սեպտեմբերին անցկացված հարցումներով՝ նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։
IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ 13 տոկոս վարկանիշով պահել իշխանությունը»։
Հարցվածների մի մասի կարծիքով՝ Փաշինյանին կհաջողվի պահել իշխանությունը, մյուս մասն էլ պնդեց հակառակը։
«Ես հեչ չեմ ուզի՝ պահի իշխանությունը։ Սաղ ազգին կերավ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ վարչապետի վարկանիշն իջած չէ, այդպես միայն թվում է։
«Փաշինյանի իշխանությունն արդեն պահված է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանությում։