copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:04 20-07-2025

ՆԳ նախարարի հրամանով Աշտարակում նոր ոստիկանապետ է նշանակվել. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Աշտարակ քաղաքն ունի նոր ոստիկանապետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Արտակ Ասատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի պետ, ով ամիսներ առաջ Ա. Սարգսյանի հրամանով ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից։