Oragir.News-ը վերջերս քաղաքացիներից ահազանգեր է ստանում արդեն պարբերական բնույթ կրող հոսանքազրկումների մասին:
Այս պահին հոսանքազրկված է Երևանի կենտրոնը, երեկ հոսանքազրկված էր Երրորդ մասը, և այսպես շարունակ:
Պարբերական հոսանքազրկումները կարող են ոչ միայն տեխնիկայի վառվելու պատճառ դառնալ, այլև մեծ անհարմարություն են ստեղծում մարդկանց համար հատկապես ամռանը, քանի որ 40 աստիճան շոգի պայմաններում Երևանում առանց օդորակիչների ուղղակի անհնար է: