Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 21:00 19-07-2025

Մանիպուլացնելու նուրբ արվեստը․ Astronomer-ի տնօրենին և Վեհափառին համեմատելը կոռեկտ չէ

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես հաջողվում է ցանկացած իրողություն կամ հայտարարություն կտրել կոնտեքստից և ներկայացնել այն իր համար նախընտրելի տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ հենց այդպես է վարվում ԱԺ-ում, երբ ստիպված է լինում պատասխանել նաև ընդդիմադիր պատգամավորների իր համար ոչ այնքան հաճելի հարցերին։

Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի ֆոնին Նիկոլ Փաշինյանը որոշոց չշրջանցել նաև «Astronomer» ընկերության գլխավոր տնօրենի սիրավեպի թեման՝ հերթական անգամ մանիպուլացնելով հայ հանրությանը։

Մասնավորապես՝ Փաշինյանն այսօր հերթական ֆեյսբուքյան գրառումը կատարեց՝ հայտնելով, որ տեխնոլոգիական ընկերությունը միջադեպից հետո հայտարարություն է տարածել և ընդգծել, որ ղեկավարները պետք է համապատասխանեն ընկերության արժեքներին ու մշակույթին՝ վարվեցողության եւ հաշվետվողականության մասով։ «Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով և մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։ Նաև հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը եւ ժամանակավոր տնօրեն է նշանակվել»,- հիացմունքով գրել է Փաշինյանը՝ համեմատություն անցկացնելով Հայ Առաքելական եկեղեցու հետ, որն, ըստ իրեն, անգամ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի։

Նիկոլ Փաշինյանի գրառումն ընթերցելիս հանրության մոտ ակամայից տպավորություն է ստեղծվում, որ Astronomer-ի աշխատակիցները ևս կուսակրոնության ուխտ են ստանձնում՝ պարտավորվելով իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում չունենալ անձնական հարաբերություններ։ Իրականում, ըստ ընկերության արժեքների, վերջինիս աշխատակիցները պարտավորվում են անձնական հարաբերություններ չհաստատել նույն ընկերության այլ աշխատակիցների հետ՝ անկախ նրանից վերջիններս ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ։ Կարճ ասած՝ եթե ընկերության տնօրենի սիրավեպը լիներ նույն ընկերության աշխատակից չհանդիսացող 3-րդ անձնավորության հետ, ապա ընկերությունը չէր կասեցնի տնօրենի պաշտոնավարումը և չէր հետաքննի այս միջադեպը։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հայ հանրությանը և Astronomer-ի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնում իր համար նախընտրելի համատեքստում։ Իրականում հիշյալ կազմակերպությունում և Հայ Առաքելական եկեղեցում՝ անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքների համատեքստում, առկա են միմյանցից բավականին տարբեր իրավիճակներ, ուստի այս առումով համեմատությունների անցկացումը տեղին և կոռեկտ չէ։

Նշենք, որ ամերիկյան Astronomer ՏՏ ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնը պատահաբար նկատվել է իր ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Քրիստին Քաբոտի հետ գրկախառնված՝ Բոստոնում Coldplay խմբի համերգի ժամանակ։ Մինչդեռ տանը նրան սպասում էին կինը և երկու երեխաները։

Բայրոնի գրկել էր Քաբոտին, և այն բանից հետո, երբ գրկախառնությունը մեծ էկրանին է ցուցադրվել, ընկերության գործադիր տնօրենը արագ թաքնվել է տեսախցիկից, մինչդեռ նրա ուղեկիցը պարզապես շրջվել է։

«Օ՜, ի՞նչ... կա՛մ նրանք սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են», - բեմից նկատել է Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը։

Ինչպես նշում է հրատարակությունը, համերգի տեսանյութը վիրուսային տարածում է գտել սոցիալական ցանցերում, հազարավոր օգտատերեր այն տեղադրել են X-ում և TikTok-ում:

Միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ մեղադրել են Բայրոնին կնոջը դավաճանելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե