Ներքին 1 տարի առաջ - 19:27 19-07-2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում հուլիսի 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+30,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+30,

Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Տավուշ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+36,

Արարատ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,

Արմավիր՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36+39,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+39,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+33:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը