Oragir.News-ն իր ընթերցողներից տեսանյութ է ստացել, որում երևում է, որ ավտոբուսն ընթանում է բաց դռներով։
Քաղաքացու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել թիվ 33 ավտոբուսում, և վարորդը դռները փակեց միայն այն բանից հետո, երբ քաղաքացիները նկատողություն արեցին նրան։ Ընդ որում, մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս համարի ավտոբուսները բաց դռներով են ընթանում։
«Ասում են՝ տրանսպորտը բարեփոխել են, չվճարողներին էլ ուզում են տուգանեն, բայց մեր անվտանգությունն ո՞վ պետք է ապահովի։ Եթե ճանապարհին մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու։ Վարորդները դռները բաց են թողնում, մեքենան էլ լցված է։ Ո՞նց կարանք հանգիստ լինենք»,- նշեց քաղաքացին։
Նշենք, որ բաց դռներով երթևեկելը ոչ միայն անվտանգության կանոնների խախտում է, այլև ՀՀ օրենքով՝ դրա համար նախատեսում է վարչական պատասխանատվություն վարորդի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։