Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 16:18 19-07-2025

Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի. Նիկոլ Փաշինյան

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին և իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն և արժեքներ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համոզված եմ՝ շատերդ եք իմացել «Goldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին, երբ բացահայտվել է ամերիկյան «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի և ընկերության աշխատակցուհիներից մեկի արտամուսնական սիրային կապը։

Այս բացահայտումից հետո «Astronomer» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Astronomer»-ը նվիրված է այն արժեքներին և մշակույթին, որոնք առաջնորդել են մեզ մեր ընկերության ստեղծումից ի վեր։ Մեր ղեկավարները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին՝ վարվեցողության և հաշվետվողականության մասով։ Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով, և մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։

Նաև հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը և ժամանակավոր տնօրեն է նշանակվել։

«Astronomer»-ը, ճիշտ է, թանկարժեք և հեղինակավոր, բայց ընդամենը IT ընկերություն է։

Ասում եմ ընդամենը՝ ի համեմատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ IT ընկերությունը փաստորեն չի կարողանում հանդուրժել իր հայտարարած արժեքների հետ անհամատեղելի վարքագիծը։

Հիմա եկեք նայենք Կտրիճ Ներսիսյանի շրջապատի արձագանքը իր և իր նման մի քանի հոգու դավաճանության և ուխտադրժության արդեն իսկ հանրահայտ փաստին, դավաճանության այն ուխտի, որ նրանք ստանձնել են կուսակրոնության ուխտագիր ստորագրելով։

Նրանք ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել։

Մեր այն հայրենակիցների համար, ում Կտրիճ Ներսիսյանի հետ կապված իրադրությունը դեռ անորոշություններ ունի, ընդգծեմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ կուսակրոն քահանան ամուսնանում է եկեղեցու հետ և որևէ անձնական կյանք ունենալու իրավունք չունի։ Ընդ որում՝ ոչ ոք նրան չի պարտադրել կուսակրոնություն ստանձնել։ Նա դա անում է կամավոր, իբրև ծառայություն Աստծուն և Եկեղեցուն։ Եվ նա կուսակրոնության ուխտագիր ստորագրելով Մայր Աթոռի խորանի առաջ ծնկած՝ ուխտում է հավատարիմ լինել այս ծառայության մեջ և այդ ուխտի շնորհիվ է միայն, որ հոգևոր բարձր պաշտոններ և կոչումներ ունենալու իրավունք է ստանում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի նաև ամուսնացյալ քահանաներ, ովքեր ունեն կին, երեխա, ընտանիք։ Նրանք այդ ճանապարհով գնացել են իրենց որոշմամբ, դա լեգիտիմ, հարգանքի արժանի և ազնիվ վարվելակերպ է։ Բայց ամուսնացյալ քահանաները չեն կարող ո՛չ եպիսկոպոս լինել, ո՛չ կաթողիկոս։

Ստացվում է, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատի որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար սուտ խոստում են տվել Աստծուն և եկեղեցուն, խախտել ու խախտում են այդ խոստումը, շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին և իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն և արժեքներ չունի։ Նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե հայաստանյան հանրությունը բարոյականություն և արժեքներ չունի։

Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի։ Վեհարանը վեհի՛»,- գրել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Ձեզ գուցե հետաքրքրի