Ներքին 1 տարի առաջ - 22:06 18-07-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 3 երիտասարդներ վիճաբանել և ծեծի են ենթարկել 24-ամյա տղայի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են 3 քաղաքացիների, ովքեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ծեծի ենթարկելիս են եղել մի քաղաքացու՝ վերջինիս հասցեին հնչեցնելով հայհոյանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 3 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, իսկ ծեծի ենթարկված քաղաքացին «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 22-ամյա Դավիթ Մ․-ն, 21-ամյա Արման Գ․-ն և 24-ամյա Գարիկ Ա․-ն, իսկ Գագիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանները պարզել են նաև, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 24-ամյա Նորայր Ղ․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին