«Հեղաշրջման պլան»-ի նոր մեղադրյալները, դատախազի ունեցվածքը, մերժված Պապոյանը, ՀՖՖ-ի «խաղերը»․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, առաջիկայում ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների պլանավորման կամ բոլորին հայտնի «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթով մաս կառանձնացնի եւ մի քանի մեղադրյալների վերաբերյալ գործերը հապշտպ դատարան կուղարկի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպմանը ներկա գտնված անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ։
Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. հայտնում է օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է. Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա։ Հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Հրապարակ օրաթերթը գրում է․
էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը։ Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից ոմանց ասել է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ասաց՝ ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։

Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի են նշանակում․ գրում է Հրապարակ օրաթերթը։ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքի է տեղավորել իր եղբորորդուն` Տիգրան Նիկողոսյանին, որը Ֆեդերացիայի՝ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետն է։ Իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պետն Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանն է։

Իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի մոտ 7 հազար աշխատակիցներին կարողանան դարձնել ՔՊ էլեկտորատ․ գրում է օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում