Ներքին 1 տարի առաջ - 23:42 17-07-2025

Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան

«Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։

Շնորհակալ եմ Վարչապետին՝ նման բարձր վստահության և ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր Պետությանն ու Պետականության կայացմանը։

Շնորհակալ եմ նաև ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության և լիարժեք փոխգործակցության համար։

Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։

Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»

Ռոմանոս Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի