«Պեսկովի խոսքը բավական հավասարակշռված է։ Ես գտնում եմ, որ Մոսկվայում քիչ-քիչ, գոնե ամենաբարձր մակարդակում հասկանում են, որ չպետք է խառնվեն Հայաստանի ինքնիշխան որոշումներին, թեև դեռ հույս ունեն, որ կկարողանան վերականգնել նախկինի նման հարաբերությունները, երբ Մոսկվան որոշումներ էր կայացնում Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ։
Բայց քայլ առ քայլ Հայաստանը ցույց է տալիս, որ որոշումներն այլևս կայացնում է Երևանում և ոչ թե Մոսկվայում, ինչը ռուսական բոլոր շրջանակների համար ցանկալի չէ, սակայն որևէ էական բան փոփոխելու հնարավորություն նրանք չունեն»,- ասաց քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը,
Oragir.News-ի խնդրանքով մեկնաբանելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե՝ «Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն»։
Վերլուծաբանի կարծիքով՝ այս արտահայտությունը ավելի շատ ափսոսանքի է նման, քան սպառնալիքի։