Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 21:21 17-07-2025

Վեհափառ Հայրապետը իր մտահոգություններով է կիսվել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների շուրջ

Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ՀԲԸՄ երիտասարդական նախագծերի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագիրն այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և համախմբել է շուրջ 4000 երիտասարդ հայ արհեստավարժների աշխարհից տարբեր կողմերից նպատակ ունենալով ստեղծել համախոհների ցանց, ընդլայնել անձնական ու մասնագիտական կապերը և ընդգրկել ՀԲԸՄ համաշխարհային գործունեության մեջ։

Տիար Յակուբյանը նաև իր երախատգիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին՝ ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու և աշխատաժողովը Մայր Աթոռում իրականացնելու հնարավորության համար, ինչն էլ ավելի կամրապնդի երիտասարդների կապը Հայոց Եկեղեցու հետ և կնպաստի ազգային ինքնության վերարժևորմանն ու զորացմանը։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ՀԲԸՄ կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում բնակվող հայորդիները հնարավորություն են ստանում մեկտեղվելու հայրենիքում։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված սերտ կապերին ու փոխգործակցությանը՝ կարևորելով Միության անուրանալի ներդրումը Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին երիտասարդների ներգրավվածությանը եկեղեցական կյանքում, հոգևորականների պատրաստությանն ու ծառայությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին։

Ձեզ գուցե հետաքրքրի