copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:29 17-07-2025

Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: