Ներքին 1 տարի առաջ - 18:53 17-07-2025

Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին

Հուլիսի 9-ին Երևանը հյուրընկալել էր Harmony Meetup VII ամենամյա միջոցառումը, որը մեկ հարկի տակ է համախմբում Web3 ոլորտի առաջատարներին։ Միջոցառմանը Fastex-ը ոլորտի փորձառու մասնագետների հետ բացահայտել է առկա մարտահրավերները և փոխանակվել նորարարական գաղափարներով և Web3-ի հեռանկարներով։

Harmony Meetup VII-ի ընթացքում ամփոփվել են Fastex-ի նախորդ վեց ամիսների ձեռքբերումները՝ նոր պրոդուկտների թողարկում, էկոհամակարգի աճ և շուկայի ընդլայնում։ Fastex-ի հաջորդ կարևոր ձեռքբերումը FTN հուշադրամի (FTN Note) թողարկումն է, ինչպես նաև Fastex դեբետային քարտի թարմացումը և նոր պրեմիում տեսակի Fastex մետաղական քարտը:

Harmony VII-ին բոլոր այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ էկոհամակարգի զարգացման ծրագրին, շփվել թիմի անդամների հետ։ Միջոցառումը լուսաբանվել է միջազգային առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ Harmony VII-ին այս տարի ներկա են գտվել News.Bitcoin.com մեդիայի լրագրող Դեյվիդ Սենսիլը և Cointelegraph-ի լրագրող Ջովանի Պինին։

News.Bitcoin.com-ի հետ զրույցում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է բրազիլական շուկա մուտք գործելու Fastex-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում առկա մրցակցության համատեքստում Բրազիլիան՝ որպես տարածաշրջան, հնարավորություն կտա ներգրավել նոր օգտատերերի։

Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։

Harmony Meetup VII-ը ևս մեկ անգամ նշանավորվել է ամուր համագործակցությունների և գործընկերային կապերի ձեռքբերմամբ՝ ձևավորելով Web3 համայնք և սահմանելով խաղի նոր կանոններ։

Fastex-ի մասին

Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, YoWallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը