Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:23 17-07-2025

Կիրանցի սահմանը թիթեղյա ցանկապատ է՝ փոքրիկ կողպեքով. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կիրանցի սահման հանդիսացող թիթեղյա ցանկապատը՝ փոքրիկ կողպեքով

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ սահմանամերձ Կիրանցում երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան հիմա:

Մինչդեռ 2024 թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամարցված դիրքերը, Կիրանց գյուղի ավելի քան 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցը շատ խոցելի է դարձել։ Նոր սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրների նմանվող թիթեղյա ցանկապատ է, որի վրա մի տեղ փոքրիկ կողպեք է դրված։

Իրավիճակը սրվելու դեպքում ադրբեջանական զինուժի համար դժվար չի լինի քանդել այդ ցանկապատը, իսկ դրա անմիջական կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը և Կիրանցի նորակառույց դպրոցն է։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ