Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 17-07-2025

Ալավերդիում զբոսաշրջիկներն այլևս «պազիկների» հետ չեն լուսանկարվի

Տարիներ շարունակ Ալավերդու քաղաքային տրանսպորտը սպասարկում են 1980-ականների արտադրության այսպես կոչված «պազիկները», որոնք շահագործման ժամկետը վաղուց են սպառել ու կարելի է ասել թանգարանային ցուցանմուշ են եւ քաղաք եկող զբոսաշրջիկներն Ալավերդիում ամենից շատ լուսանկարվում են հենց այդ ավտոբուսների հետ:

Երեկ Ալավերդու հանրային տրանսպորտի երթուղիներում ցուցադրական հայտնվեցին նոր ավտոբուսները։ Ալավերդցիների հիշողությունից շուտով կջնջվի մաշված ավտոբուսներով երթևեկելու տհաճ փորձը՝ ամռանը՝ շոգ, ձմռանը՝ ցուրտ, իսկ տեխնիկական անսարքությունները՝ գրեթե ամենօրյա ուղեկից: Նոր ավտոբուսները, 45-ամյա ընդմիջումից հետո, նոր էջ են բացում քաղաքի տրանսպորտային համակարգի պատմության մեջ։

Ալավերդին նոր տրանսպորտով համալրման անհաջող փորձ ունի: Երկու տարի առաջ «Ապրելու» հիմնադրամը համայնքին հատկացրեց 6 միկրոավտոբուսներ, որոնք պետք է համալրեին քաղաքային երթուղիները սպասարկող ավտոպարկը, դրանք սակայն այդպես էլ երթուղի դուրս չեկան, նախ կարկտահարվեցին, ապա նախորդ համայնքապետի հեռանալու հետ քաղաքից տեղափոխվեցին: Նոր բերված չինական ավտոբուսները երթուղի դուրս կգան գրանցում եւ պետհամարանիշեր ստանալուց հետո,խոստանում են տեղական իշխանությունները, սակայն ինչպես ասում են աչքը տեսածից է վախենում եւ ալավերդցիները սպասում են դրանց շահագործմանը:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից