Մեծ Բրիտանիայի դատարանը վեց ամսով արգելել է դերասանուհի Էմմա Ուոթսոնին մեքենա վարել՝ արագությունը բազմակի անգամ գերազանցելու պատճառով։
2024 թվականի հուլիսի 31-ին նա Օքսֆորդում մեքենան վարել է 40 մղոն/ժամ արագությամբ այն տարածքում, որտեղ սահմանված էր 30 մղոն/ժամ արագություն։ Դատարանը որոշել է սահմանել ոչ միայն վեցամսյա վարորդական իրավունքից զրկում, այլև տուգանել Ուոթսոնին 1044 ֆունտ ստեռլինգով։
Դերասանուհին մեղադրանքը ստացել է փոստով և խոստովանել իր մեղքը։ Ըստ ոստիկանության՝ սա նրա չորրորդ ճանապարհային խախտումն է վերջին երկու տարում։