42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 20:57 16-07-2025

Օձի խայթոցից երեխաներ են հոսպիտալացվել

Սպիտակի բժշկական կենտրոնը հայտնում է․

«Օձի խայթոցից տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն

Այսօր՝ հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։

Արդեն ԲԿ-ում շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում լավ։

Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել է նաեւ ՀՎԿԱԿ-ին։
Օձի խայթոցով մեկ այլ տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։

Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։ Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները:

Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։

Հարգելի քաղաքացիներ, օձի խայթոցի ցանկացած դեպքի ժամանակ անհապաղ դիմեք բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն ստանալու համար։

Ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է բարդությունների պատճառ դառնալ»։

Ամենից շատ դիտված