Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմենակ Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում՝ մասամբ գազախողակի վրա։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր պատգարակներով ձորից մեծ դժվարությամբ վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: