Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 15-07-2025

Օրակարգ. Նիկոլ Փաշինյանը հրաման կատարող է. ժողովուրդը պետք է դուրս գցի նրան. Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ «Սրբազան» պայքարի մասնակիցներին և առաջնորդ Բագրատ Սրբազանին ներկայացված ահաբեկչության մեղադրանքի և հրապարակված ապացույցների արժանահավատության, իշխանությունների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահներին ուղղորդող հայտարարությունների, Բագրատ Սրբազանի մասնակցությամբ ամբողջական ձայնագրությունը չհրապարակելու շարժառիթների, Դաշնակցության գործունեությունն արգելելու մտադրության և դրա հետևանքների, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումների, իշխանությունների հակաեկեղեցական արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը հրաման կատարող է, ով ինքնուրույն ոչինչ չի կարող անել։ «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, էդ ես շատ վստահ եմ ասում՝ իշխանությունը պահելու համար։ Թե ինչպես իրադարձությունները կզարգանան, մենք գիտենք, որ, ասենք, Թուրքիան ևս ազգայնական կուսակցություններին դեմ է՝ Դաշնակցությանը, և մենք լսում ենք նաև ադրբեջանական, և ինքն այդ կոնտեքստում է։ Նիկոլ Փաշինյանն ինքը հրաման կատարող է, ինքն ինքնուրույն ոչինչ անել չի կարող։ Եվ գիտեք, երբ որ նա դարձավ վարչապետ, մի մարդ, որ, չեմ ուզում անունն ասել, ճանաչված է էլի, ինքն ասեց՝ նա մենակ չի կարող աշխատել, նրան պիտի անընդհատ հրահանգեն, ու ես դա գիտեի, որովհետև ես էլ եմ ճանաչում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ժողովուրդը միասնաբար կմերժի և դուրս կգցի նրան։

Իրավապաշտպանը նկատում է նաև, որ Փաշինյանն իրավապահներին ուղղակի ցուցումներ է տալիս։ «Ես ուզում էի ասել, որ վարչապետի գրառումները՝ էդ թեմայով, եկեղեցու թեմայով և տարբեր, դա ուղղակի ցուցումներ է՝ ուրեմն, իրավապահ մարմիններին։ Իրավապահ մարմինները, էդ գլխավոր դատախազին ուզում եմ հիշեցնել, որ ինքը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն է, և ոչ թե Նիկոլ Փաշինյանին սպասարկող դատախազը։ Գիտեք՝ ինչու եմ սա ասում, դուք հիշում եք, որ 15 զինվորները զոհվեցին, հրդեհը որ եղավ, հաջորդ օրը չէ, նույն օրը՝ հրդեհից մի քանի ժամ անց, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը վարկածներ էր առաջ քաշում, պատմում էր՝ ինչ է եղել, ոնց է եղել։ Եվ ինչ պիտի անի գլխավոր դատախազը, որը հիացած, նստած սենց նայում էր, և որևէ մեկը դեպքի վայր չէր գնացել՝ պաշտպանության նախարարից սկսած։

Սա, էս օրինակը, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ չէին հավատում, որ պատմում ես ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, իրենք ուղղակի չէին հավատում, որ դա հնարավոր է, որ վարչապետը նստած, ասում է՝ բան էլ չկա պարզելու, ամեն ինչ պարզ է։ Ու մենք ինչ ենք տեսնում, ինչ վիճակ է, և էդ իրավապահ մարմիններին ո՞վ կարող է վստահել։ Ես շատ լավ գիտեմ՝ մենք տարիներ շարունակ աշխատել ենք Քննչական կոմիտեի հետ՝ զինվորների գործերով, միշտ ներգրավված ենք եղել՝ որպես տուժող կողմի շահերն ենք պաշտպանել և տեսել ենք՝ ինչ քննություն է կատարվում։ Եվ հիշում եք Քննչական կոմիտեի 10-ամյակին դեռ վարչապետի սրտի սիրելի Քյարամյանն էր, ելույթն եմ հիշում շատ լավ վարչապետի, որ ասեց՝ մեր երկրում գործ սարքելն արդեն հիշողություն էլ չի էլի, անցյալում է։ Եվ հիմա մենք տեսնում ենք՝ էդ գործերը ոնց են սարքվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.


Դավիթ Գույումջյան