Ներքին 1 տարի առաջ - 10:50 15-07-2025

Սարյան փողոցում նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ

Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։ Նախատեսված փոփոխությունների շնորհիվ նշված փողոցներում պահպանվի տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը փողոցի երկու կողմերում՝ մայթեզրին զուհագեռ կայանելու ձևով։ Ամիրյան, Արամի, Պուշկինի, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Նախատեսված փոփոխություններով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը կլինի հետևյալ կերպ.

բոլոր տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան փողոց ուղղությամբ։

Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-ին երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ։ Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան եթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։

Նախագիծն իրագործելու նպատակովՍարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-ին երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ։ Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան եթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։

Նախագիծն իրագործելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ կատարել, ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։ ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը