Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:42 14-07-2025

Սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հիշում եք, ասում էինք, որ սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ այսպես կոչված միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու համար։

Թե չէ ո՞նց կարար Հայաստանի սուվերեն տարածքի համար չդողացող մեկը մտածեր ՀՀ ինքնիշխանության մասին։ Խնդիրը զուտ Ռուսաստանն էր, իսկ եթե ԱՄՆ-ն է, խնդիր չկա սրանց համար։

Արդյունքում` եթե ՀՀ կամայական ճանապարհի օժտում ես վերպետական ստատուսով (իսկ երրորդ կողմի արտապատվիրակելը արդեն վերպետական ստատուս է), իսկ ՀՀ օրենսդրությունը նման կարգավիճակ որևէ ճանապարհի համար չի նախատեսում, ապա ինքնին այդ ճանապարհը չի կարգավորվում այնպես ինչպես մյուս ճանապարհները, այստեղ չի տարածվում ՀՀ իրավազորությունը, նշանակում է, որ կա միջանցքային տրամաբանություն։

Մեկը կար, քիչ էր մնում մոր արևով երդվեր, որ միջանցք չեն տալիս, էդ քըխ ընդդիմությունն է ուզում տալ։

Հիմա Աստված մի արասցե, եթե տվեցին էս համբակները (կհասցնեն թե չէ, դա ուրիշ հարց է), էդ մոր արեւով երդվողին խոստացել եմ այցելել իրա»...

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները