Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 00:02 14-07-2025

Արցախցիներն իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց

Արցախցիներն իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց:

ArmLur.am-ի փոխանցմամբ, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը ակցիայի մասնակիցների հետ զրույցում, պայման է դրել նրանց առջև` կա’մ հեռանում են շենքի դիմացից, կա’մ 20 րոպեից նրանց բոլորին բերման են ենթարկելու։

Հիշեցնենք, որ երեկվանից արցախցիները նստացույց են իրականացնում՝ պահանջելով ՀՀ կառավարությանից՝ զբաղվել արցախահայության հավաքական վերադարձի, սոցիալական և այլ խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։