Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:43 11-07-2025

Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․ «Լողավազաններից օգտվելն անչափ օգտակար է առողջության, ֆիզիկական ակտիվության և հանգստի տեսանկյունից: Լողավազանի օգտակար կողմերը բազմաթիվ են` այն պարգևում է բավարար ֆիզիկական և հոգեկան առողջություն, զարգացնում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է մկանները և համատեղելի է բոլոր տարիքների համար, օգնում է քաշի վերահսկմանը, նվազեցնում է հոդերի բեռը (իդեալական է արթրիտով մարդկանց համար):

Լողը նաև նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը, օգնում է կենտրոնացմանը և թուլացմանը: Այն նաև ընտանեկան և ընկերական ժամանցի հիանալի տարբերակ է, երեխաները սովորում են թիմային աշխատանք, կարգապահություն։ Մեզ հասանելի տվյալների համաձայն, Հայաստանում լողավազաններից օգտվողների մեծ մասը` 66%-ը 15–64 տարեկաններն են, 0–14 տարեկանները կազմում են գրեթե 20%, իսկ` 65+ տարիքը՝ մոտ 14%:

Այսօր բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ լողը կարելի է սկսել շատ վաղ տարիքից, բայց այն պետք է համապատասխանեցվի երեխայի զարգացման մակարդակին։

Ահա ընդհանուր ուղեցույցը՝ ըստ տարիքային խմբերի.

նորածիններին (0-6 ամսական) խրախուսվում է ջրի հետ զգուշորեն ծանոթանալը (օրինակ՝ գոգաթիակում, հատուկ մանկական լողավազաններում՝ ծնողի ուղեկցությամբ), որի նպատակն է ջրի հանդեպ վստահություն ձևավորելը, ոչ թե լողի տեխնիկա սովորելը։

Այս տարիքի համար շատ կարևոր է ջրի ջերմաստիճանը (մոտ 32-34°C) և անվտանգությունը։

6 ամսականից մինչև 3 տարեկաններին խրախուսվում է մանկական լողի խմբակներ հաճախելը` ծնողի ներկայությամբ։ Սովորեցնում են վարժություններ՝ ջրի մեջ շարժվելու, փչելու, ցայտելու և գլուխը ջրի տակ պահելու համար։

3-ից 4 տարեկանում կարելի է սկսել լողի տարրական հմտությունների ուսուցում՝ խաղերի և հատուկ մանկավարժական մեթոդների միջոցով։ Այս տարիքում երեխան սկսում է ինքնուրույն ջրի վրա մնալ։

4-5 տարեկանից սկսած արդեն կարելի է սովորեցնել լողի կոնկրետ ոճեր։ Այդ տարիքում երեխաները սովորաբար պատրաստ են մասնակցելու լողի դասերին առանց ծնողի ուղեկցության»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում