Ներքին 1 տարի առաջ - 15:08 10-07-2025

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի՝ հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում և իմ ողջ գիտակից կյանքում իմ հնարավորությունների սահմանում արել եմ հնարավոր ամեն ինչ մեր համայնքի ու պետության առաջ ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Առաջնային նպատակս եղել և մնում է ունենալ զարգացած, ուժեղ ու բարեկեցիկ համայնք և պետություն։

Իմ գործունեության ընթացքում վստահաբար եղել են նաև սխալներ և բացթողումներ, որոնց համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից շատ հաճախ արտահայտած գովեստի և շնորհակալության խոսքերի համար, որոնք երբեմն նաև չափազանցված, բայց միևնույն ժամանակ եղել են մոտիվացնող ու պատասխանատվության ավելի բարձր նշաձող սահմանող։

Վստահեցնում եմ, անկախ նրանից, կզբաղեցնեմ որևէ համայնքային, կամ պետական պաշտոն, թե ոչ, նույն պատասխանատվությամբ եմ մոտենալու խնդիրներին, լինելու եմ ձեր կողքին, ձեր մեջ, ես ձեզնից մեկն եմ եղել ու կլինեմ, նույն խնդիրների կրողն եմ,

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՀԱՄԱՅՆՔՍ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՍ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից