Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առանձնազրույցից հետո ընդմիջում է հայտարարվել, որից հետո բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։