Անօդաչու սարքի միջոցով «Սևան» ՔԿՀ-ի տարածք ներնետվել է բջջային հեռախոս
copy image url

Անօդաչու սարքի միջոցով «Սևան» ՔԿՀ-ի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Ներքին 3 ժամ առաջ - 23:52 09-07-2025
Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։

Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։