Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:50 09-07-2025

Պիտակի հետևում մի ամբողջ ճանապարհ․ «Երեմյան» կաթը վկայագրվել է երեխաների համար  

Կաթը միշտ էլ եղել է մեր ամենօրյա սեղանի մի մասը, բայց հազվադեպ ենք մտածում՝ ի՞նչ ճանապարհ է անցնում այն, մինչև հասնում է մեր բաժակին։ Որտեղի՞ց է կաթը, ինչպիսի՞ պայմաններում է արտադրվել, ի՞նչ արժեքներ են դրա հիմքում։ Այս հարցերը երբեմն մնում են ստվերում, բայց ամեն մտահոգ ծնող, ամեն խնամքով կազմված սեղան արժանի է վստահելի պատասխանների։

«Երեմյան» կաթնամթերքը պատմում է այդ ճանապարհը բաց ու թափանցիկ՝ «սերմից մինչև սեղան»։



Այստեղ ամեն բան սկսվում է հողի խնամքից ու ավարտվում է բարձրորակ արտադրանքով։ «Երեմյանը» ոչ միայն կաթնամթերքի մասին է, այլ հստակ վստահության, որ ընտրել ես լավագույնը։

«Երեմյան» ընկերությունների խումբը շուրջ երկու տասնամյակ ձևավորում է նոր չափանիշներ Հայաստանի հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում։



Այս տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է 19 ռեստորան՝ 13 տարբեր հայեցակարգով, հիմնել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա։ «Երեմյանը» նաև առաջնային դեր ունի գյուղատնտեսական ոլորտում՝ Հայաստանում առաջինը ներդնելով «Սերմից՝ սեղան» ամբողջական շղթայի հայեցակարգը։ Գյուղատնտեսական ծրագիրը մեկնարկեց 2019 թվականին Ջերմուկում՝ հիմնելով միջազգային ստանդարտներին համապատասխան, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆերմա։



2022-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում ստեղծվեց ոչ միայն ընկերության, այլև ողջ տարածաշրջանի համար բացառիկ գյուղատնտեսական համալիր։ Այսօր «Երեմյանը» նաև հանդիսանում է FSSC 22000 սերտիֆիկացում ունեցող ժամանակակից կաթնամթերքի գործարանի հիմնադիր՝ խթանելով անվտանգ, վերահսկվող և որակյալ սննդամթերքի արտադրությունը։

Ֆերման, որտեղ պահվում են Եվրոպայից բերված տոհմային կովերը, կարելի է բառացիորեն «խելացի» անվանել։ Յուրաքանչյուր կովի առողջությունը, սնուցումը, շարժունակությունը, անգամ տրամադրությունը վերահսկվում է համակարգչային, ավտոմատացված ծրագրերով։ Ֆերմերները ստանում են կենդանու վերաբերյալ բոլոր տվյալները, նրանց վզին ամրացված կրիչի միջոցով։



Oragir.News-ը շրջեց ֆերմայում, զրուցեց «Երեմյան» ընկերություների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանի և գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի հետ։

Ամենահետաքրքիր պահերից մեկը կթի գործընթացն էր։ 40 տեղանոց շրջանաձև կիթը սարքավորված է այնպես, որ ժամում կարող են կթել մինչև 250 կով։ Եվ գիտե՞ք՝ ամեն ինչն ընթանում է առանց սթրեսի։ Կովը հանգիստ է, պայմանները մաքուր, հիգիենիկ, իսկ կաթը՝ անմիջապես տեղափոխվում է ջերմային հատուկ համակարգ, կաթի փոխադրման մեքենա, հասնում Երեմյան գործարան։

Լուսինե Երեմյանն ու Արծրուն Խաչատրյանը նաև պատմեցին, որ կաթը, կաթն օդի հետ շփում չի ունենում։ Փակ համակարգով ուղղակի գնում է սառնարան, զտվում երկու անգամ, պահվում համապատասխան ջերմաստիճանում և հատուկ մեքենայով ուղևորվում է Երևանում գտնվող գործարան։



Երբ կաթը հասնում է գործարան, առաջին կանգառը լաբորատորիան է։ Այստեղ այն անցնում է լուրջ ստուգումներ՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ։ Այս ամենից հետո՝ երբ վստահ են, որ ամեն ինչ իդեալական է, կաթն անցնում է մշակման փուլ։



Ի դեպ, շշալցումն ու փաթեթավորումն արվում են ապակե գեղեցիկ տարաներով։ Այսպիսով՝ «Երեմյան» կաթը խանութի սառնարանից վերցնելիս, վստահ կարող ես լինել՝ այն անցել է երկար, խիստ հսկողությամբ ուղի՝ սերմից մինչև քո սեղանը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:46 Փաշինյանի նոր ռազմավարությունը՝ Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել. Սուրենյանց