ՔՊ ողջ վերնախավը կմեկնի Գորիս, Փաշինյանի պլաններն անհասկանալի են, ՊՎԾ պետը՝ տան տեր, փաստաբանների ահազանգը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ օրաթերթի՝ առաջին հարցը լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացնելու է մանրամասներ, թե ինչպես պետք է պատրաստվեն: Քննարկվելու է նաեւ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրությունների հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ: Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա․ հայտնում է օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է. «ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։

Փաստաբանական համայնքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանի ընկերության ձերբակալված աշխատակիցների առաջ ձայնագրություններ է դրել, որտեղ լսվում է քաղաքացու խոսակցություն, թե իրեն ստիպողաբար՝ շահագրգռելով բերել են հավաքի։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Ազգային ժողովը հուլիսի 8-ին ավարտեց հերթական եւ արտահերթ նիստերը` այդպես էլ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այդ հարցը ո՛չ այդ օրը քննարկվեց, ո՛չ էլ հաջորդած նիստերին։ Ըստ լուրերի` նշված քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ իշխանությունը վախեցել է Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրների «հարձակումներից»:

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ գրում է օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից