Ներքին 1 տարի առաջ - 00:18 09-07-2025

Վենետիկի հանձնաժողովն օրակարգ է ընդունել ՀՀ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանության հարցը եվրոպական ստանդարտներին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօրվա խուզարկությունների համատեքստում արժե տեղեկացնել, որ Վենետիկի հանձնաժողովն օրակարգ է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) համապատասխանության հարցը Եվրոպական ստանդարտներին (իրավական որոշակիության մասով):

Վենետիկի հանձնաժողովին Amicus curiae տրամադրելու խնդրանքով դիմել էր ՀՀ սահմանադրական դատարանը:

Խնդրո առարկա հոդվածի հակասահմանադրականության հարցը բարձրաձայնում ենք դեռևս 2022 թ. մայիսից, երբ (եթե չեմ սխալվում) այն առաջին անգամ կիրառվեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ:

Հանձնաժողովի կարծիքը հրապարակվելու է այս տարվա հոկտեմբերին ու գրեթե վստահ եմ, որ այն առնվազն հաստատելու է մեր այն պնդումը, որ հոդվածն իրավական որոշակիության լուրջ խնդիր ունի: Համոզված եմ, որ այս հոդվածը ջանասիրաբար կիրառողները նույնպես համոզված են, որ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելն ոչ հեռու ապագայում ապաքրեականացվելու է»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ