Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:25 08-07-2025

Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան

ԽՍՀՄ այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Զազրախոս, բանսարկու, անգաղափար (իր ասած՝ իզմեր չունեցող), անհետեւողական, անծրագիր, իշխանությունը պահելու մարմաջով տարված Փաշինյանի թիմակիցներն այսօր խորհրդարանում նոր ամոթալի բեմադրություն են ցուցադրել։ Ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են, հայհոյել են, հարվածել են։ Նրանք բոլորն, առանց բացառության, դատարկություններ են։ Հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան։ Չի մնա ոչինչ՝ ոչ անուն, ոչ ազգանուն, ոչ պատմություն։

Ողջ այս ընթացքում, որ յոթ տարի է ինչ ձգվում է, ինձ հանգիստ չի տալիս մինչեւ 2018-ը եղած Փաշինյանը։ Անընդհատ գալիս ու իր մասին է հիշեցնում։ Գնալով, բայց, համոզվում եմ, որ նման Փաշինյան չի եղել։ Չի եղել այդպիսի լրագրող, այդպիսի խմբագիր, այդպիսի գործիչ։ Չի եղել այդ հարգալից ու համեստ երիտասարդը։ Իրականում միշտ էլ այնպիսի Փաշինյան է եղել, ինչպիսին այսօրվանն է։ Մենք ենք, որ չենք նկատել, որ չենք ճանաչել, որ չենք հասկացել։

Այսօրվա Հայաստանը նա է կերտում։ Կերտում է ըստ իր պատկերացումների ու ըստ իր նախասիրությունների։ Այլ Հայաստան կերտել նա չի կարող։ Պատահական չէ այն, ինչ ունենք։ Այն, ինչ լինելու է, նույնպես պատահական չի լինելու։ Օրինաչափ է ողջը։ Մեր ընտրողների մեծամասնությունն է նրան ընտրել, իսկ 2021-ին վերահաստատել է իր ընտրությունն ու գալիք ընտրությունների նախապայման դարձրել։

Երբ պատեհապաշտին չես նկատում, երբ ընտրելիս առաջնորդվում ես ոչ թե սառը հաշվարկներով, այլ զգացմունքներով ու վախերով՝ այսպիսի արդյունք է լինում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները