Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 18:38 08-07-2025

Ամեն ինչ կարելի է՝ բացի Փաշինյանից․ իրավապահները երկակի են արձագանքում տեխնոլոգիաներին

Վերջին օրերին Հայաստանի հանրային դաշտում կրկին թեժ քննարկումների առարկա է դարձել քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների թեման։

Մասնավորապես, «4rd.am» լրատվամիջոցի կողմից հրապարակվել էր արհեստական բանականությամբ (AI) գեներացված տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս հայտարարություններով։ Հիշեցնենք, որ նախկինում ևս արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր շրջանառվել են, անգամ՝ ուղեկցվել ֆինանսական վնասներով, սակայն այդ դեպքերից ոչ մեկը չի վերածվել քրեական գործի։ Թե դրանք արդյոք հետաքննվել են, հանրությանն այդպես էլ անհայտ է մնացել։ Այս համատեքստում իրավաչափ և արդարացի հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց այս դեպքում։ Ի՞նչ է փոխվել։

Այս թեմային անդրադարձավ նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված տեսանյութը «deepfake» է, սակայն դրա կիրառումը տարածված և ընդունված պրակտիկա է աշխարհի շատ երկրներում։

Նրա խոսքով՝ սա տեխնոլոգիա է, որը միշտ չէ, որ ենթակա է քրեական հետապնդման։ Իսկ իրավագետ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ սա ընդամենը հերթական փորձն է՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի համար սա վերածվել է ընդունված գործելաոճի․ կիրառել իրավական համակարգը՝ ճնշելու և լռեցնելու այլակարծությունը՝ անկախ այն ձևից, թե ինչպես է այդ կարծիքը արտահայտվել՝ հանրահավաքո՞վ, հրապարակմամբ, թե՞ սոցցանցերում ստեղծված տեսանյութով։

Այսպիսով, ողջամիտ կասկած է առաջանում, որ ժողովրդավարության դրոշակակիր հռչակված Հայաստանի Հանրապետությունում, գործնականում գոյություն ունի մեկ անձեռնմխելի անձ՝ Նիկոլ Փաշինյանը, ում քննադատելու ցանկացած փորձ կարող է կրել իրավական պատասխանատվության սպառնալիք։ Եվ սա տեղի է ունենում ոչ միայն օֆլայն, այլև օնլայն միջավայրում, որտեղ ազատ խոսքը կարծես թե այլևս ազատ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»