Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:13 08-07-2025

Փաշինյանը վա բանկ է գնում եկեղեցու և Կարապետյանի հետ կոնֆլիկտում. Արա Աբրահամյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։

«Նա (Փաշինյանը) պատրաստվում է (խորհրդարանական) ընտրություններին։ Ինչ ուզում է, անում է, և ոչ ոք դեռ չի կանգնեցնում նրան։ Իսկ գործում է աստիճանաբար՝ սկզբում եկան Կարապետյանի մոտ, հետո` նրա եղբոր, հետո`զարմիկի։ Նա վաբանկ է գնում և վերացնում բոլոր նրանց, ովքեր ցանկալի չեն, քանի որ հասկանում է, որ չի հաղթի ընտրություններում»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ վարչապետի շրջապատի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն 150 քրեական գործ է հարուցվել քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնք կարող են խանգարել, որ Փաշինյանի կողմնակիցներն իշխանության մնան։

Աբրահամյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներին, իբր նա իշխանությունը զավթելու կոչեր է հնչեցրել:

«Որևէ հեղաշրջում այնտեղ չկա, մարդը (Կարապետյանը) նույնիսկ որևէ բանի չի միջամտել»,– նշել է ՌՀՄ նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում